Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԵՏԼԻնԳ (զայրացած է) Ներեցե՛ք, բայց դուք...դուք...Խելագարվե՛լ:Դուք ցնորող եք:

Կանգնեց, գնում է դեպի բուֆետի դուռը: Տրոյերուկովը վախեցած մտնում է աջ կողմի սենյակը. Բուֆետից ընդառաջ են գալիս Բետլինգին՝ ժաննան, Ելիզավետան, Դոստիգաևան, Զիբինը:


ԺԱՆՆԱ (խոսում է ակցենտով) Պետք է գնել ավտոմոբիլներ։ Ախ, դու այստե՞ղ ես։ Ես քեզ փնտրում էի:

ԲԵՏԼԻՆԳ Լսի՛ր...

ԺԱՆՆԱ Մի փոքր լռիր։ Ես ասում եմ՝ պետք է շիք անել, դա զարմացնում է հասարակ մարդիկ։ Հարստությունը զարմացնում է, ճիշտ չէ՞։

ԶԻԲԻՆ Եվ բանվոր ժողովուրդը ապրում է հանգիստ, բավականանալով զարգացմամբ:

ԺԱՆՆԱ Դուք միշտ իրոնիա եք անում, այդ վատ գործ է:Դու ամբողջ ժամանակ նստած ես այստեղ, ինչպես այն...

ԶԻԲԻՆ Արծիվը ժայռի վրա։

ԺԱՆՆԱ Ոչ՝ հավը:Նա չափազանց շատ է նստում:


ԵԼԻԶԱՎԵՏԱ Եվ ի՞նչ- տաքացնո՞ւմ Է։

ԺԱՆՆԱ (սաստում է նրան մատով) Ն-ո՜ւ...

ԲԵՏԼԻՆԳ (զայրացած) Դու խոստացար գալ երկու րոպեից:Իսկ ինձ այստեղ գերի վերգրին այդ... կոմերսանտները, մեկը հարբած, մյուսը՝ խելքը թռց՜րած, մնացածները՝ կոպիտներ։