ԲԵՏԼԻՆԳ Վերջապես գնանք, ժաննա'։
ԺԱննԱ Ես միշտ մտածում եմ, երբ ասում եմ֊ ազնվականներ: Ես երկար ժամանակ ասում էի՝ ազնվականի կնիկ, ազնվականի կնիկ֊ փոքրիկ շնիկ: Շա՜տ ծիծաղելի է։
Գնամ են դահփն Անցնելով Մելանիայի մոտով, Ելիզավետան չբարևեց նրան
ՄԵԼԱՆԻԱ Բա՛րև, Լիզավետա՛։
ԵԼԻԶԱՎԵՏԱ Ախ, ներեցե՛ք, (Սահեց դահլիճ):
ՄԵԼԱնԻԱ Վարվառա՛, սպասի՛ր:
ՎԱՐՎԱՌԱ Ես ձեզ հարկավո՞ր եմ, մորաքո՛ւյր:
ՄԵԼԱնԻԱ Կանչում եմ՝ նշանակում է պետք ես: Այդ ինչ էր ամուսնիկդ բրդում եկեղեցու մասին, հիմա՛րը: Դու ինչո՞ւ չես ուսուցանում նրան: Ուսանեցիր, ուսանեցիր, իսկ ուսուցանել չես իմանում: Պոիտիկոսնե՜ր առանց եկեղեցու հո բոլորիդ գլուխը կթռցնեն:
ՎԱՐՎԱՌԱ Դուք չհասկացա՛ք: Անդրեյը խոսում էր եկեղեցին ժողովրդին մոտեցնելու մասին, այն մասին, որ ժամասացությունը պետք է դարձնել ավելի հասարակ, բայց էֆեկտավոր.
ՄԵԼԱՆԻԱ (գավազանը խփելով) Ավելի սարսափելի՛ է հարկավոր, սարսափելի՛, ավելի՛ ահավոր: Ձեր էֆեկտները թողե՛ք թատրոններին:
ՎԱՐՎԱՌԱ Ներեցե՛ք, մորաքո՛ւյր ինձ հարկավոր է ամուսինս:
ՄԵԼԱնԻԱ Գնա՛, գնա՛: Այլ ամուսին ճարեիր,