Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս, ինչպես և մյուս դեպքերում, մենք գործ ունենք, իհարկե, ոչ թե ուղղակի ազդեցության կամ պարզ փոխառման, այլ գաղափարական-ստեղծագործական ավանդույթի ընկալման և շարունակման բարդ երևույթի հետ։

Չնայած այս և համանման ներքին գաղափարական և գեղարվեստական առնչություններին, 20-ական թթ. Չարենցն արտաքուստ կարծես «անտարբեր» էր Գորկու անվան և ստեղծագործության նկատմամբ։ Այդ տարիներին վարած ստեղծագործական բանավեճերի ժամանակ Չարենցը կարծեք շրջանցում է Գորկու անունը, չի թարգմանում նրա գործերից որևէ մեկը։ Թերևս, այս երևույթի պատճառը նաև այն հատուկ դիրքն էր, որ գրավում էր Մաքսիմ Գորկին 20-ական թթ. գրական շարժման մեջ։ Բուժման նպատակով ապրելով արտասահմանում, Գորկին այդ ժամանակ անմիջականորեն չէր մասնակցում գրական խմբավորումների ընթացիկ պայքարին, իսկ երբեմն էլ ենթարկվում էր ռապպական գործիչների կոպիտ հարձակումներին։

Վիճակն էապես փոխվեց 20-ական թթ. վերջին և, մանավանդ, 30-ական թթ. սկզբին, երբ, վերադառնալով հայրենիք, Մաքսիմ Գորկին դարձավ համամիութենական գրական կյանքի կենտրոնական դեմքը։ Ինչպես իր ստեղծագործությամբ, այնպես էլհրապարակախոսական ելույթներով և հասարակական