գործունեությամբ, նա ակտիվորեն ներգրավվեց սոցիալիստական շինարարության բուռն ընթացքի մեջ։ 1932 թ. ապրիլին գրական տարբեր խմբավորումների վերացումից և միասնական սովետական գրողներ, միության ստեղծումից հետո Մ. Գորկին կազմակերպական առումով ևս դարձավ սոցիալիստական գրականության ճանաչված ղեկավարը։ Որպես գրողների առաջին համամիութենական համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նախագահ,նա 1932—1934 թթ. իր ամենօրյա գործունեությամբ և գրական-քննադատական ելույթներով հսկայական աշխատանք կատարեց գրական ուժերը համախմբելու, սոցիալիստական ռեալիզմի ստեղծագործական սկզբունքները հիմնավորելու ուղղությամբ։
1932 թ. լայնորեն նշվեց Մ. Գորկու գրական գործունեության 40-ամյակը, որն օգնեց խորապես գիտակցելու և ըստ արժանվույն գնահատելու նրա վիթխարի դերը նոր հասարակության գեղարվեստական մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Համընդհանուր ճանաչում ստացավ մեծ գրողի նշանակության այն ըմբռնումը, որը Ա. Վ. Լունաչարսկին ձևակերպեց այսպես. Գորկու ստեղծագործության մեջ պրոլետարիատն «առաջին անգամ գիտակցում է իրեն գեղարվեստորեն, ինչպես որ Մարքսի, Էնգելսի և Լենինի մեջ նա գիտակցեց իրեն փիլիսոփայորեն և քաղաքականապես»։
Մեծ գրողի ստեղծագործության և անձնավորության, նրա գրական-հասարակական գործունեության նկատմամբ այս համընդհանուր հետաքրքրության մթնոլորտում է, ահա՛, որ Եղիշե Չարենցը հանդես