ՏԱԻՍՅԱ (ամաչկոտ ժպտում է, բայց խոսում է կոպիտ) Ինչ ասես չկա այս գրքում, բայց արի տես, որ բոլորն էլ հնարած է զվարճության համար:
ՏՅԱՏԻն Իսկ, ա՛յ, Ալպյան լեռները քո կարծիքով, նո՞ւյնպես հնարած են։
ՏԱԻՍՅԱ Նու, լեռներն հենց միանգամից երևում է որ հնարած են։ Ա՛յ, նրանց վրա ձյուն է ցույց տված, նշանակում է՝ ձմեռ է, իսկ ներքևում ծառերը ծաղկում են և մարդիկ էլ ամառային զգեստով են: Սա հիմարի շինած է։
ՏՅԱՏԻՆ Այդ հիմարին բնություն են անվանում, իսկ դուք՝ եկեղեցականներդ, նրան անուն եք տվել աստված։ (Գլաֆիրային) Յակովը որ գա, դու նրան,Գլաշա մորաքույր, ուղարկիր ինձ մոտ, կտուրը:
ՏԱԻՍՅԱ (նայելով նրա ետևից, հառաչելով) Տեսքից— խաղաղ է, սուսիկ-փուսիկ, իսկ խոսքերով՝ անզգամն է։ Աստծուն հիմար անվանեց, նույնիսկ սարսափելի է լսել:
ԳԼԱՖԻՐԱ Նա քեզ դուր է գալիս:
ՏԱԻՍՅԱ Ոչինչ, լավն է, Մազերով ավելի գեղեցիկ էր։ Լավն է և առանց մազերի։ Եվ ամեն ինչի մասին խոսում է շատ հասկանալի։ (հառաչելով) Միայն բոլորը այնպես չի ասում։
ԳԼԱՖԻՐԱ Նրա հետ հաճախ խոսեիր, նա քեզ լավի կսովորեցնի:
ՏԱԻՍՅԱ Նու, ես հիմար չեմ, գիտեմ ինչ են սովորեցնում տղաներն աղջիկներին։ Մեզանում անցյալ տարի երկու կույսեր սովորեցին— հղիացան։