ԳԼԱՖԻՐԱ Դու էլ, աղջիկս, էդ բանից չես խուսափի։ Սերը մարդկանց արմատից Է տրված։
ՏԱԻՍՅԱ Սիրո մասին տե՛ս երգերում ո՛նց են դառը լալիս։ Փայփայեց, փայփայեց ու փախավ, սա սեր չէ, այլ շան զվարճալիք։
ԳԼԱՖԻՐԱ Դու բնավորություն ունես, խե՛լք էր պետք մի փոքր:
ՏԱԻՍՅԱ Խելք ես բավականին ունեմ:
Դոնատը և Պրոպոտեյը՝ գյուղական, զգեստով, տրեխներով, չի տարբերվում հասարակ մուժիկից, խոժոռ շուրջն է նայում:
ԴՈՆԱՏ Նստի՛ր
ՏԱԻՍՅԱ Ոնց է կերպարանափոխվել։ Ֆոկուսնիկ։
ՊՐՈՊՈՏԵՅ էս աղջկա մոտ ես չեմ խոսի, նա մայրապետի լրտեսն է:
ՏԱԻՍՅԱ (զայրացավ) Ես փողոցային աղջիկ չեմ, ժո՛ւլիկ։ Եվ չե՛մ գնա։ Կլսեմ բոլորը և կասեմ։ Նա քեզ ցույց կտա...
ԴՈՆԱՏ Դու, աղջի, խելոք եղիր, գնա, դո՛ւ էլ, Գլախա...
ԳԼԱՖԻՐԱ (խիստ) Գնանք. Տաի՛սյա:
ՏԱԻՍՅԱ Իսկ ես չեմ ուզում։ Ինձ հրամայված է ձեզ հետևել: Ամեն ինչ լսել: Կվռնդեք, ես նրան կասեմ՝ վռնդեցին, նշանակում է քո դեմ գաղտնիքներ են եղել:
ԴՈՆԱՏ (քնքուշ) Սիրելի՛ս, փռշտա՜մ մայրապետիդ վրա։ Դու— հասկացի՛ր, մարդիկ թագավորին