Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քշեցին, չվախեցան, իսկ դու նրանց մայրապետո՞վ ես վախեցնում, հիմարո՛ւկ: Հապա գնա...

ԳԼԱՖԻՐԱ Մի՛ հիմարանա: Դու, ինչ է, մայրապետի համա՞ր ես ապրում:

ՏԱԻՍՅԱ Իսկ ո՞ւմ համար: Նու, ասա: Այ դու ինքդ էլ չգիտես:

Լապտեր դռներում

ՊՐՈՊՈՏԵՅ Փոքրիկ է օձը, բայց թունավոր է:

ԴՈՆԱՏ Ահա՛ և Յաշան: Նու, ճի՛շտ րոպեին եկար։ Այ, էս մարդը...

ԼԱՊՏԵՎ Կարծես թե ես նրան գիտեմ...

ՊՐՈՊՈՏԵՅ Ինձ ճանաչելը զարմանք բան չէ: Ես, անտուն շան պես, տասնյոթ տարի է մարդկանց ոտների տակ եմ ֆռռում...

ԴՈՆԱՏ Սա Պրոպոտեյն է..

ԼԱՊՏԵՎ Սուրբ երանելի՞ն. Այսպե՛ս. Լավ ես, քեռի՛, դատարկ բաներ հնարում..

ՊՐՈՊՈՏԵՅ Այդ ես չեմ: Դա մի տերտեր էր ծայրամասից, հարբեցող: Իոսիպ էր անունը: Հայտնի սագ պահող էր...

ԼԱՊՏԵՎ Նու, երևի ինքդ էլ ես հնարո՛ւմ...

ՊՐՈՊՈՏԵՅ Սկզբում ինքս, միայն թե այնքան էլ գրագետ չեմ ես: Բերանացի եմ սովորել... Ոտանավորներ, այսինքն: Գիշերային տներում, վանքերում...

ԴՈՆԱՏ Իսկ ինչո՛վ էիր զբաղվում առաջ, մինչև երանելի դառնալդ։

ԼԱՊՏԵՎ Մինչև հիմարությունը:

ՊՐՈՊՈՏԵՅ Ձիու հեքիմ էի: Իմ հայրն էլ ձիու հեքիմ էր, նրան երկու թվին հարկովի նահանգա-