Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊՐՈՊՈՏԵՅ Ընտելացել եմ մուժիկներին: Ասում էի հաճախ, երկա՞ր պիտի համբերեք: Վառի, ճնշի ամեն բան չորս կողմդ: Հիմա, այո՛, ինչ որ սկսվում է: Եվ զզվել, ձանձրացել եմ երանելի լինելուց:

ԼԱՊՏԵՎ էդպե՛ս:

ԴՈՆԱՏ Սարսափեցրիր,սարսափեցրիր մարդկանց,վերջը՝ինքդ էլ վախեցար: կանց, վերջը՝ ինքդ էլ վախեցար։

ՊՐՈՊՈՏԵՅ էդպես մի բան: Թեկուզ ինձ համար, կարծես թե վախենալու բան չկա, ես խփած թուղթ եմ, ինձանով էլ խաղ չես խաղա:Իսկ նրանք ուզում են խաղան:Այ ես քեզ մոտ.ձեզ մոտ եմ եկել . (Դոնատին) Դուք ինձ հիմա շատ եք գրավում ձեր վստահությամբ դեպի մարդիկ։ Ես աղյուսի գործարանում երկու անգամ ձեր զրույցը լսել եմ։ Ձեզ էլ, ընկե՛ր, լսել եմ Տրոյերուկովի ջրաղացում, Դոսաիգաևի մահուդի գործարանում, քաղաքային այգում: Հիանալի, հասկանալի եք խոսում ժողովրդի հետ: Նու, տերերին էլ եմ լսել.

ԼԱՊՏԵՎ Իսկ նրանք ոնց, դուր գալի՞ս են:

ՊՐՈՊՈՏԵՅ Ի՜նչ ասես, իհարկե, կարող է տերերն էլ ամոթահար են: Համա թե նրանք իրենց սապոգները իմ տրեխների հետ չեն փոխի:

ԼԱՊՏԵՎ էդ դժվար թե: Նու, իսկ ի՞նչ գործ ունես մեզ հետ:

ԴՈՆԱՏ Նա գործ ունի: Հապա մի կարդա՛...

ՊՐՈՊՈՏԵՅ (կանգնեց, կռացավ փաթաթանների տակից հանեց մի թուղթ, բացեց, կարդում է երգելով և նայելով թղթին) —

Մարդիկ, որ խռովված եք,

Սատանայից գերված եք,