Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անվերջ տանջանքների մատնված եք:
Լսեցե՛ք այս խոսքը
Մաքուր սրտից ելած,
Աստծո բանականությունից ձեզ առաքած...

Սա, այսպես ասած, կրկներգը կլինի իսկ հետո ուրիշ եղանակ։ (Հազաց, իջեցրեց ձայնը):

Երեք քաղաքի վրա աստված բարկացել է,
Նա Սոդոմն ու Գոմորը հրով այրեց,
Իսկ Պիտեր քաղաքի վրա օձ ուղարկեց,
Իսկ այդ հրեշ-օձը ահավոր է,
Նա խորամանկ է, արյունարբու է,
Անունը հեղափոխություն է,
Նա սատանայի հարազատ դուստրն է,
Եվ խժռում է նա — օրը հարյուր գլուխ,
Օ՛խ, հարյուր գլուխ, մարդկային գլուխ,
Արդար ժողովուրդ ռուս և ուղղափառ...

ԼԱՊՏԵՎ Նու, բավական է։

ՊՐՈՊՈՏԵՅ էստեղ դեռ շատ կա։

ԼԱՊՏԵՎ էդ երգիդ համար բանվորները գլուխդ կթռցնեն։

ՊՐՈՊՈՏԵՅ էդ պատճառով էլ անհանգստանում եմ... Իսկ դո՞ւք ովքեր եք։ Ձեր կողմից ի՞նչ սպաեմ:

ԼԱՊՏԵՎ Տեսնե՛նք։ էդ կախված է քեզանից։

ՊՐՈՊՈՏԵՅ Ախր, ես ինչ անեմ։

ԼԱՊՏԵՎ Հապա մի թուղթը տո՛ւր։ (Վերցրեց՛ Դոնատին) Տյատինը եղե՞լ է:

ԴՈՆԱՏ Նա էստեղ է:

ՔՍԵՆԻԱ (գալիս է) Տե՛ր իմ... Այս ո՞վ է, օ՜յ, Պրոպոտեյ: Այդ... Դու այդ ո՞նց համարձակվե-