Ռյաբինինը ականջ է դնում:
ԿԱԼՄԻԿՈՎԱ Ի՞նչն է վիրավորական:
ՇՈԻՐԱ Զգալ ինձ օտար...
ԿԱԼՄԻԿՈՎԱ Կոտրի՛ր քո մանկական ինքնասիրությունը, ժամանակն է։
ՇՈԻՐԱ Ես ուզում եմ շուտով հասկանալ ամբողջը և աշխատել, ինչպես դու։
ԿԱԼՄԻԿՈՎԱ Այն, ինչ ես հասկանում եմ, հասկանում էի համարյա քսան տարի։ Եվ չեմ ասի, որ ամեն ինչ հասկացել եմ: Ես նախազգուշացնում էի՝ քեզ համար դժվար կլինի։ Դու քիչ ես կարդում, ընդհանրապես... Վա՛տ ես սովորում։ Իմ մեջ ստեղծվում է այնպիսի տպավորություն՝ դու ուզում ես ընթանալ ո՛չ թե պրոլետարիատի հետ,այլ նրա առջևից:
ՇՈԻՐԱ Ճիշտ չէ։
ԿԱԼՄԻԿՈՎԱ Վախենում եմ, որ ճիշտ է: Պրոլետարիատի առջևում Լենինի դիրքն է և նրա նմանների։ Նմաններ քիչ կան, միավորներ, և նրանցից յուրաքանչյուրը անցել է բազմամյա դպրոց բանտերի, աքսորի, լարված ուսմունքի։
ՇՈԻՐԱ Մի՛ բարկանա։ Ինձ թվում է, որ դու և Յաշկան նայում եք ինձ վրա որպես ժամանակավոր օգտակարության:
ԿԱԼՄԻԿՈՎԱ Նո՛ւ, ամեն ինչ ժամանակավոր և Մնաս բարով, ես շտապում եմ։ Մտածիր քո մասին: Շո՛ւրկա, դու լավ, կամքի տեր մարդ ես, դու կարող ես լինել շատ օգտակար, բայց հարկավոր է խելքի բերել կամքդ: Գնացի: