Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼԱՖԻՐԱ Թեյ խմեցեք...

ԿԱԼՄԻԿՈՎԱ Շնորհակալ եմ, Գլա՛շա, ժամանակ չկա: Այ,բուլկի կվերցնեմ:Եվ շաքար:

ՇՈԻՐԱ Վերցրո՛ւ բոլորը:

ԿԱԼՄԻԿՈՎԱ (ծիծաղելով) Մեծահոգություն մի՛ անի: (Գնաց):

ՌՅԱԲԻՆԻՆ Ուրեմն, այսպես. ոտանավորները շան֊սատանային. Ի՛նքդ հասկացիր ինչո՞ւ տպել վնասակարար անպետքություն,երբ կարելի է չտպել: Եվ ոչ մի հոդված այդ երանելի հիմարի մասին հարկավոր չէ՛։ Այդպես էլ ասա Տյատինին։ Վազ տո՛ւր։ Նու, հիմա թեյ խմենք։ (Շարային) Հյուրասիրեցեք։

ԳԼԱՖԻՐԱ Ա՛յ, նախ՝ կերեք։ Օղի կխմե՞ք:

ՇՈԻՐԱ Խնդրե՜մ...

ՌՅԱԲԻՆԻՆ Սիրով կխմեմ։ Հազվագյո՜ւտ հեղուկ է։ Եվ նույնիսկ ապուխտ։ Եվ մանանե՜խ։ Միանգամայն արքայական խնջույք։

Շուրան հուզված ման է գալիս. Ռյաբինինը, նայելով նրան, աչքով է անում Գլաֆիրային, վերջինս ակամա ծիծաղում է:

ԳԼԱՖԻՐԱ Կերե՛ք։ (Գնաց օղի բերելու):

ՌՅԱԲԻՆԻՆ Պատրաստվում եմ։ Այ, ծխեմ վերջացնեմ և կսկսեմ։ (Շուրային) Լավ ծերուկ է Դոնատը։ Թափանցի՛կ ծերուկ է։ Խորհել է, անց է կացրել իր միջով ամեն տեսակի վնասակար անհեթեթություն և հասել է իսկական ճշմարտության։ Հավատացել է Քրիստոսին, տերերին, ցարերին, Լև Տոլստոյին։ «Աստծու համար էի ապրում՝ բան դուրս չեկավ»,— ասում Է,— հիմա կփորձեմ խեղճ մարդկանց համար