Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՌՅԱԲԻՆԻՆ Նու, Ի՛նչ առանձնակի բան ես ասի, Մտածում ես, մտածում. . Բոլորը պնդում են՝ աստված, աստված, բայց իրար վրա են հեծնում:

ՏԱԻՍՅԱ Աստված... ապօրինի ծնունդ է: Սարսափելի՜ է լսել։ Այսպիսի դաժան ժամանակ ..

ՌՅԱԲՒՆԻՆ Իմ կարծիքով այսպիսի ժամանակ հարկավոր է անվախ լինե:,

ՏԱԻՍՅԱ Սարսափելի եք դուք բոլորդ: Նույնիսկ ծերերը։ Կարծես թե ռուսներ չեք։ Ռո սները խոնարհ են:

ԳԼԱՖԻՐԱ Այդ խոնարհնե՞րը տակնուվրա արին ձեր վանքը։

ՏԱԻՍՅԱ Այնտեղ զինվորնե՞ր են եղել, նրանք-քաղցից։

ՌՅԱԲԻՆԻՆ Իսկ եթե քաղցած բանվորնե՞ր լինեին։

ՏԱԻՍՅԱ Բանվորները հրացաններ չունեն:

ՌՅԱԲԻՆԻՆ Նշանակում Է՝ գործը մնացել Է չնչին բանի՝ հրացանների։ Այնպես, որ եթե քաղցած ժողովուրդը հրացաններ գտնի և անհանգստացնի կուշտերին, հարուստներին...

ՏԱԻՍՅԱ Ի՜նձ ինչ: Ես ոչինչ չունեմ: Եվ չեմ ունենա:

ՏՅԱՏիՆ (մտնամ Է) Մայրապետը եկավ:

ՇՈԻՐԱ Իսկ դուք ի՞նչ եք վախեցել:

ՏՅԱՏԻՆ Ես հաղորդում եմ անհաճո նորություն:

Տաիսյան արագ գնում Է.

ՌՅԱԲՒՆԻՆ Դա հռչակավոր Մելանիտ՞ն Է: