Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼԱՖԻՐԱ Այո՛:

ՌՅԱԲԻՆԻՆ Գուցե ես գնամ, ա՞:

ՇՈԻՐԱ (տաք) Ինչո՞ւ:

ԳԼԱՖԻՐԱ Տաիսյան կասի մայրապետին...

ՇՈԻՐԱ Նու, և ի՞նչ:

ՌՅԱԲԻՆԻՆ Ի՞նչ կասի. ես ջրմուղագործ եմ:

ՏՅԱՏԻՆ Դա երեխաների համար է: Նա երևի ձեզ տեսել է որևէ տեղ։

ՌՅԱԲԻՆԻՆ Նշանակում է հարկավոր է կորչել: Ախ, սատանա.. Իսկ Դոնատն ասաց, որ կարելի է գիշերել ձեզ մոտ...

ՇՈԻՐԱ Կարելի՛ է, կարելի՛ : Գլա՛շա, վերևում, ա՞:

ԳԼԱՖԻՐԱ Այնտեղ լավ է, միայն թե վառած չէ:

ՌՅԱԲԻՆԻՆ (Շարային) Նու, որոշեցեք գնա՞լ, թե մնալ:

ՇՈԻՐԱ Մնա՛լ: Լսեք, դուք հիանալի եք: Ես չէի կարծում, որ դուք այդքան խորամանկ եք, ուրախ. այդքան հասարակ... ինչպես գունդ: Ես...

ՌՅԱԲԻՆԻՆ (Տյատինին) Գովեց, ինչպես հանգուցյալի...

ՇՈԻՐԱ Սարսափելի ուրախ եմ, որ դուք այդպես եք...

ՌՅԱԲԻՆԻՆ Ես էլ եմ ուրախ, որ ավելի վատ չեմ:

ԳԼԱՖԻՐԱ Գնանք, ես ձեզ ուտելիք այնտեղ կբերեմ:

ՌՅԱԲԻՆԻՆ Մի վայրկյան: Ընկեր Տյատին,