պաղ է։ Պավլինը պատմում է, որ Պետրոգրադում խառն է, դու ոչինչ չե՞ս լսել:
ՏՅԱՏԻՆ Ո՛չ,
ԴՈՍՏԻԳԱԵՎ Երևի լսել ես, բայց ասել չես ուզում։ Մելանիան եկե՞լ է։ (Տյատինը գլխով է անում) Ցանկություն ունեմ Մելանիային տեսնելու։ Իսկ դու, Ստեպա՛շա, բոլշևիկներին ես հարմարվել, պրոլետարներին։ Նու, ո՞նց է։ Հարմա՞ր է նրանց հետ։
ՏՅԱՏԻՆ Գնացե՛ք սատանայի գիրկը։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ինչո՞ւ ես բարկանում, հոգյա՛կս։ Ինքդ— պրոլետարիատի մոտ, իսկ ինձ— սատանայի։ (Գնում է) Ձուկ կա— խոր տեղ Է փնտրում, ձուկ կա՝ պղտոր։
ՏՅԱՏԻՆ (Կանգնել է քարացած: Փնթփնթում է) Հիմար ես դու, Ստեպա՛ն... Արտասվելու չափ հիմար..
(Նստեց սեղանի մոտ, թեյ լցրեց բաժակը, փակեց «Նիվան»):
ՏԱԻՍՅԱ (գալիս է անվճռական, անաղմուկ, մոտեցավ): Կարելի՞ Է ձեզ հարցնել...
ՏՅԱՏԻՆ (ցնցվելով) Հարցրե՛ք:
ՏԱԻՍՅԱ Այդ ճաղատը- ո՞վ է:
ՏՅԱՏԻՆ Մարդ:
ՏԱԻՍՅԱ Ես գիտե՛մ։ Հիմա, ասում են, շատերն են զգեստափոխվում, ապրում են ո՛չ իրենց տեսքով...
ՏՅԱՏԻՆ (բարկացած) Այդ ո՞ւմ է հետաքրքիր՝ մայրապետի՞ն, թե ձե՞զ։