ՏԱԻՍՅԱ Ի՛նձ։ Ես նրա մասին մայրապետին եմ ասել:
ՏՅԱՏԻՆ Իսկ իմանալով ով է նա, կասե՞ք։ Դուք, Տաիսյա, լավ կանեիք թողնեիք լրտեսելը։ Այդ գործը գովելի չէ։ Եվ ձեր որ սատանային է պետք այդ, իսկ դուք ծառայում եք նրան, ինչպես շնիկ... Ետևի թաթերի վրա:Նա վաճառականուհի է,զեղծարարուհի, վաշխառուհի... ընդհանրապես զզվելի։ Միթե դուք չե՞ք տեսնում, չե՞ք զգում, ինչպես են ծաղրում... ձեզ:Հեռացե՛ք մայրապետից...ուղարկեցե՛ք նրան սատանայի գիրկը:
ՏԱԻՍՅԱ Իսկ ես ո՞ւր խցկվեմ:
ՏՅԱՏԻՆ Տե՛ղ գտեք, աշխատանք:
ՏԱԻՍՅԱ Իսկ ի՞նչ անեմ:
ՏՅԱՏԻՆ Գործ շատ կա։ Ձեզ ուսանել է հարկավոր։ Ա՛յ, Գլաֆիրան, համարյա երկու անգամ ձեզանից մեծ է, բայց— կարդում է, սովորում:
ՏԱԻՍՅԱ Սովորում է, իսկ ինքն ասում է՝ ոչինչ չգիտեմ:
ՏՅԱՏԻՆ Միանգամից չեն իմանում: Ի՞նչ եք դուք ինձ վրա նայում... այդպես։
ՏԱԻՍՅԱ Ձեր աչքերը շատ տխուր են:
ՏՅԱՏԻՆ Նու, այդ... Գլուխս ցավում է։
ԳԼԱՖԻՐԱ (ներս վազեց, տագնապով) Ստեպան Նիկոլաևիչ, Պյոտրը երևի արտաքնոցն էր փնտրում և ընկավ ուղիղ մայրապետի ընդունարանը, իսկ էնտեղ- Դոստիգաևն է։ Լսո՞ւմ եք, ոնց են գոռում...
ՏՅԱՏԻՆ Ննու... Ի՞նչ անենք:
ՏԱԻՍՅԱ Օ՜յ, ցո՜ւյց կտա նա ինձ...