Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱԵՎ Կամա՜ց, Ստեպա՛շա, կամա՜ց: Թողնենք հարցը, ընկեր Ռյաբինին, թող նա մնա։ Իսկ այ, պատասխա՞նը որն է։ Ինչի՞ հիման վրա կարող է մուժիկը բարիշել կալվածատիրոջ հետ։ Հողի՞: Դժվա՛ր է: Ինչպես եք դուք կարծում:

ՌՅԱԲԻՆԻՆ Մի փոքր դժվար է:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Իսկ- բանվո՞րը գործարանատիրոջ հե՞տ: Այստեղ, կարծես թե, այլ բան է, ա՞: Կարծես թե, ա՞:

ՌՅԱԲԻՆԻՆ Այդպե՛ս, այդպե՛ս, այդպե՛ս։ Հետաքրքի՜ր է մտածված:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ես, իհարկե, հանաք եմ անում:

ՌՅԱԲԻՆԻՆ Հասկանում եմ, Հետաքրքի՜ր եք հանաք անում:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ես ուրախ մարդ եմ, յոլա գնացող: Իսկ դուք ինձ ուզում եք անդարձ կերպով ոչնչացնել:

ՌՅԱԲԻՆԻՆ ճի՛շտ այդպես, Ձեզ ու բոլորին, ովքեր ձեզ հետ են։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Նու, իսկ մենք- ո՞ւր։

ՌՅԱԲԻՆԻՆ Ձե՛ր գործն Է: Գնա՞նք,

ԴՈՍՏԻԳԱԵՎ Մի՛ րոպե: Այնուամենայնիվ, հարկավոր Է մեզ ևս մի տեղ նշանակել։ Պետություններն անպետք մարդկանց համար պահում են...

ՄԵԼԱՆԻՍ Բանտեր, կալանավորական վաշտեր...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Հիվանդանոցներ, խելագարատներ...

ՌՅԱԲԻՆԻՆ Հավանական Է, որ նա՝ մայրապետը և շատերը ձեզանից, ինչպես Նեստրաշնին, հարկադրված կլինեք բանտ նստել։