Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱեՎ Չափազանց հրապուրիչ ապագա ենք ունեցել, մա՛յր Մելանիա:

ՄԵԼԱնԻԱ Ա՜խ, գազա՛ն, ա՜խ, դու դժոխքի գազան:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Զեզ համար դժվար կլինի, ընկեր Ռյաբինին, տնտեսություն կառավարել առանց փորձված մարդկանց։

ՌՅԱԲԻնԻՆ Կգտնվե՛ն: Հենց ձերոնք, ովքեր խելացի են, կսկսեն ազնվորեն աշխատել մեզ հետ: Նո՛ւ, բավական է: Զրուցեցինք:

ԳԼԱՖԻՐԱ Ետևի մուտքից գնացեք, գլխավոր մուտքը տախտակած է:

Ռյաբինինը, Տյատինը գնացին Գլաֆիրայի հետ, Տաիսյան նայեց դռնից, անհետացավ.

ՄԵԼԱՆԻԱ Ի՜նչ օրի հասանք: Ձերբակալել է՛լ չի կարելի։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Այ֊ յո՜: Չի՛ կարելի:

ՄԵԼԱՆԻԱ Օ՜, տե՛ր իմ, ինչի՞ համար:

ԴՈՍՏԻԳԱԵՎ (կշռադատում է) Ովքեր խելացի են՝ կփրկվեն, ուրեմն Սա, այնուամենայնիվ, մխիթարություն Է.. հիմարների համար։

ՄԵԼԱՆԻԱ Շրջում է ավաղակը բոլորի աչքի առաջ, իսկ բռնել— արգելված է: Սա ի՞նչ է։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Բռնել— չի՛ կարելի, Ազատության է։

ՄԵԼԱՆԻԱ Անիծված լինի այն, այժմ և հավիտյան:


ԴՈՍՏԻԳԱԵՎ (շրջում է, ձեռքերը գրպաններում) Այո՜֊ո՜֊ո՜ . Բռնել֊ արգելված է: Եվ֊ ան