Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԵՅ Նրան էլ Զվանցովն է դուրս արել, իսկ մեր ծառայողները ավելորդ բաներ էին խոսել։ Խորթ մայրս Գլաֆիրային գրավեց անմիջապես Բուլըչովի մահից հետո։ Ի՞նչ է, քո նոր մադամը քեզ թա՞նկ է նստում:

ՎԻԿՏՈՐ Ո՛չ, էժան։ Բայց— լա՞վն է, ճիշտ չէ՞:

ԱԼԵՔՍԵՅ Այո՛: Գնա՞նք:

ՎԻԿՏՈՐ Չափազանց հմուտ սիրուհի է:

ԱԼԵՔՍԵՅ Լսի՛ր, ինչո՞ւ է քո հայրը թերթի թուղթը թաքցրել:

ՎԻԿՏՈՐ Դու գիտես որ իմ ծնողի գործերր ինձ չեն հետաքրքրում: Իսկ ա՛յ, քո էպիկուրյան հայրիկը հանաքներ է անում հնադավան և հոգնեցուցիչ ձևով: Եվ նրա այդ եղանակը՝թաքնվել դատարկ խոսքերի մեջ— բոլորին հայտնի է, ո՛չ ոքի չի խաբի...

Գնացին. Միաժամանակ՝ աջ դռնից՝ Գյաֆիրան, ձախից՝ Ելիզավետան, ձեռքին մի վազա խնձոր:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Դուք Ի՞նչ եք ուզում, Գլա՛շա:

ԳԼԱՖԻՐԱ Գուցե հավաքել Է պետք, բան-ման:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ամեն ինչ կարգին է: Ա՛յ, տարե՛ք սեղանատուն, ես հիմա կգամ: (Գնում է դեպի Անտոնինայի սենյակի դուռը, դուռը փակ է, բախում է):

ԱՆՏՈՆԻՆԱ Այդ գո՞ւ ես: Ի՞նչ կա:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Վիկտորի՞ց ես փախչում: Ա՛յ թե հիմարն է, ա՞: Հավատացած Է, որ ես պատրաստ եմ գիրկս բաց անել նրան, սպիտակ սա՛գ: Դու ի՞նչ