ես հա թաքնվում, Անտո՛շկա: Բեռնավորվել եք Շուրայի հետ գրքերով և ապրում եք... անուրախ, ինչպես մկները, Ինձնի՛ց օրինակ վերցնեիք. հիմար եմ, բայց ապրում եմ թեթև, և ամեն բան ներվում է ինձ. .
ԱՆՏՈՆԻՆԱ Երևի ո՛չ ամեն բան, ա՛յ, առավոտը, ո՜նց էր հայրիկը գոռում և դոփում քեզ վրա:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Բայց չէ՞ որ ներեց: (Բռնելով խորթ աղջկա ուսերից, ցնցում է նրան) 0՜, Անտո՛շա, եթե դու տեսնեիր այդ գնդապետ Երմակովին: Ա՛յ տղամարդ։ Նա քաղաքացիական զգեստով էլ ռազմիկ է:Ահագի՜ն աչքեր: Ձեռքե՜ր։ Գիտե՞ս .. էնպիսի.. իսկակա՛ն գազանային ռոմանի համար:Սպանե՛լ կարող է:Երբ ես նրան տեսնում եմ՝ ոտքերս դողում են... Չէ՛, դու— ջլատ ես, պաղ, դու չես կարող հասկանալ... Վասիլի Եֆիմովիչն, իհարկե, պիտի խանդի, նա ամուսին է։ Պիտի՛:
ԱՆՏՈՆԻՆԱ Պիտի՜: Այդ բառի մեջ ինչ-որ ընդհանուր բան կա «սուտ» բառի հետ: Պիտի֊ստի...
ԵԼԻԶԱՎԵՏԱ Նո՛ւ, ա՛յ, սկսվեց փիլիսոփայությունը: Այդ դու հորիցդ ես սովորել բառերի հետ խաղալ: Բայց, ախր, նա խաղում է նրա համար... որպեսզի բոլորին տանի։ Իսկ քեզ, Անտոնի՛նա, հարկավոր է սատանային նետել բոլոր բառերը և ապրել ասարակ, առանց հնարքների։ Ա՜խ, Տոնկա՛, ո՞ւմ եմ ես նախանձում՝ ա՛յդ֊ Եկատերինա Երկրորդին, թագուհուն, ա՛յ, իմանում էր նա տանը հարմար շուն գտնել... (ականջ դրեց) Իսկ հայրկը... դու նրան, չես հասկանում...