վատալ, ինչպե՞ս է էդ, ինչո՞ւ: Ապրում էր մարդը ազատ, կարդում էր գրքեր, որն ուզեր...
ԱՆՏՈՆԻՆԱ Եվ ոչ մի բանի ընդունակ դուրս չեկավ, հա՞:
ԳԼԱՖԻՐԱ Դուք մենակ չեք, էդպիսիները շատ են...
ԱՆՏՈՆԻՆԱ Այդ դուք - մխիթարո՞ւմ եք:
ԳԼԱՖԻՐԱ Չէ՛ ինչո՞ւ համար:
ԱՆՏՈՆԻՆԱ Իսկ ո՞ւր է այն ծիծաղելի միանձնուհին:
ԳԼԱՖԻՐԱ Նա իր տեղը կգտնի.
ԱՆՏՈՆԻՆԱ Նու, գնաք բարով, Գլա՛շա:
ԳԼԱՖԻՐԱ (զարմացել է) Ես, ախր, այսօր չեմ հեռանում...
ԱՆՏՈՆԻՆԱ Ասացեք Շուրային. Չէ, լավ է ես կգրեմ նրան...
ԳԼԱՖԻՐԱ Հիմա՞:
ԱՆՏՈՆԻՆԱ Հետո՛, (Գնաց իր սենյակը):
Գլաֆիրա՝ խոժոռված նայում է նրա ետևից, շարժում է անում դեպի դուռը, բայց թափ տվեց ձեռքը և գնաց դեպի ձախ կողմի սենյակը, ճանապարհ է տալիս Պավլինին, Ալեքսեին, վիկտորին
ՊԱՎԼԻն (զայրացած է) Ցավալի՛, չափազա՛նց ցավալի է, երիտասարդնե՛ր, որ դուք այդքան թեթևամտորեն, մակերեսորեն եք վերաբերում այդքան ահավոր լուրերին .
ՎԻԿՏՈՐ Բայց- բացատրեցե՛ք, իսկ ո՞ւր են Կերենսկին, զորքերր...