Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԵՅ Մինիստրնե՞րը:

ՊԱՎԼԻՆ Ես ոչինչ բացատրել չեմ կարող։ Բայց հավատում եմ ամենաանհնարինին.

ՎԻԿՏՈՐ Նու, այո, այդ հավատքը — ձեր փեշակն է։

ՊԱՎԼԻՆ Օ՜, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ... Ինչե՜ր ենք հարկադրված լսեր: Կրկնում եմ ձեզ, որպեսզի խորհեք: Օժտված ենք բանականությամբ մենք վարժվելու համար, թեև վայել է մեզ իմանալ նաև աղանդները, որպեսզի հմտագույնս ներկայանանք աղանդավորների դեմ...

ԴՈՍՏԻԳԱԵՎ (մտնում է՝ շիշը ձեռին) Ուրեմն՝ Պետրոգրադում կազմվել է նոր կառավարությո՞ւն, բանվորակա՞ն։ Նու, և ի՞նչ։ Մեր պապերն ու նախահայրերը բանվորներ են եղել, հայրերը՝ բանվորների հե՜տ են ապրել, աշխատել, իսկ ինչո՞ւ մենք չպետք է կարողանանք:

ՊԱՎԼԻՆ Օ՜խ, Վասիլի Եֆիմովիչ, ի՜նչ անհաճո եք դուք հանաք անում:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Բա՛ց արա, ա՛յ, այս շիշը, Ալյոշա, միայն չցնցես, քնքուշ գինի է։ (Գրկում է Պավլինի մեջքը, շրջում է նրա նետ) Դու ի՞նչ ես վախենում, Հովի՛վդ մեր հոգիների։

ՊԱՎԼԻՆ Ներեցե՛ք, այդ ի՛նչ հարց է, Ռուսաստանի իշխանությունը խլել են անհայտ մարդիկ, որոնցից շատերը այլացեղ են, այլակրոն, իսկ դուք...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Իսկ ես չե՛մ հավատում դրան և ոչնչի՛ց չեմ վախենում։

ՊԱՎԼԻՆ ՉԻ՛ կարող լինել, որ չվախենաք, անբնական է դա...