Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՍՏՐԱՇՆԻ Սպասենք։ Պետք է նայել։

ԳՈՒԲԻՆ Աղջկա՞ն: (Գինի լցրեց, խմեց) Ես չեմ գնա, չեմ ուզում։ Տան մեջ հանգուցյալներ չեմ սիրում ես:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ո՞վ է նրանց սիրում .

ԳՈՒԲԻՆ Հարկավոր է այսպես՝ մեռավ— և իսկույն եկեղեցի, թող այնտեղ մնա: Ճի՞շտ է, Պավլի՛ն:

ՊԱՎԼԻՆ Ենթաղրե՛նք:

ԳՈՒԲԻՆ (հառաչելով) Կեղծ մարդ ես դու, այնուամենայնիվ: Դուք բոլորդ,տերտերներդ,չարախոսներ եք աստծո առջև— մեզ, հանցավորներիս համար:

ՆԵՍՏՐԱՇՆԻ (մտածում է բարձր) Իսկ ո՞նց այս պատահեց: Ապրում էինք, ապրում, շինում էինք տներ, քաղաքներ, գործարաններ, եկեղեցիներ. . Եվ դուրս եկանք բոլորի՛ն օտար: Եվ նույնիսկ իրար,:

ԳՈՒԲԻՆ Հենց ա՛յդ Է, Է՛։ Անկուշտ Էիր դու դեպի իշխանությունը, փառքը..

ՆԵՍՏՐԱՇՆԻ (սրամտելով) Ուտացնում֊խմացնում Էինք բանակը, զինվորիկներին, դատավորներին, նահանգապետներին .. Ինչքա՜ն ոստիկանություն

ԳՈՒԲԻՆ Իսկ տերտերնե՞րը։ Տերտերներ բազմացրինք, ինչպես մկներ: Մենք, հնադավաններս, անտերտեր ենք: Սակայն .. լա՛վ: Չնեղանաս, Պավլին, արի՛ խմենք։

Պավլինը լուռ խոնարհվում է, չըխկացրին, խմում են:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ հիշո՞ւմ ես, Լեքսեյ Մատվեև ո՛նց մենք վեց թվին գործադուլավորներին տրորեցինք: