Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞նց սթափվեց ժողովուրդը։ Ինձ ինքը նահանգապետն էր լսում։ Ես այստեղ բոլոր իշխանություններին սանձեցի.

ԳՈՒԲԻՆ Այո՜-ո՜... Մեծ թափ ցույց տվիր .. Մե՛ծ կատաղություն հայտնաբերեցիր ..

ՆԵՍՏՐԱՇՆԻ Հիմա՞ հասկացար: Իսկ այն ժանակ գոռո՜ւմ էիր ինձ վրա քաղաքային դումայում, մարդասպա՜ն Էիր անվանում։

ԳՈՒԲԻՆ Նու... լա՛վ։ Կար, անցավ, բայց— էլի եկավ:Իսկ կատորգից հո բոլորին վերադարձրել են:

ՊԱՎԼԻՆ Դաժանության արդարացի լինելը ապացուցվում է աստվածաշնչով..Գալի՜ս են...

ԴՈՍՏԻԳԱԵՎ (մի ձեռքին թաշկինակ, մյուսում՝ ծրար) Հարկավոր Է միլիցիա գնալ, Լի՛զա. . Վավերացնել է պետք։

ԵԼԻԶԱՎԵՏԱ Գլաշան վազ տվեց:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Մահացավ իմ դուստրը .. Պարֆիրի Պետրովիչ. . Այո՛: Ազատեցե՛ք ինձ: Ուժ չունեմ խոսելու կողմնակի գործերի մասին...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Կողմնակի՞...այդ֊պե՛ս .

ԳՈՒԲԻՆ Տեսա՞ր, Պերֆիլ: Վասյան հանգուցյալով ե՛լք Է խաղում .. Գնա՛նք, եղբա՛յր:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ի՞նչ ես դուրս տալիս, Գո՛ւբին, վայրենի հրե՛շ: Ինչ է նշանակում՝ խաղում Է։ Դիր քեզ, Պարֆիրի Պետրովիչ, իմ տեղը, մտածիր, որ քո Վիկտորը մեռել է:

ԳՈՒԲԻՆ Նո՛ւ, ի՛նչ Է Էլ: Գնա՛նք:

ԵԼԻԶԱՎԵՏԱ (ներս է վազում) Զինվորնե՜ր:

ՆԵՍՏՐԱՇՆԻ (խոժոռ) Այդ֊ մերոնք են: Այդ Վիկտորն Է իմ ետևից ուղարկել: