Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԱՊՏԵՎ (զարմացած, չհավատալով) ԱյԴ ո՞նց։ Պատահմա՞մբ։

ԵԼԻԶԱՎԵՏԱ Դիտմամբ, նամակ կա Շուրա Բուլըչովայի համար, չգիտե՞ք, ո՞ւր է նա։

ՆԵՍՏՐԱՇՆԻ Բոլորը֊ յուրայիններ են...

ԼԱՊՏԵՎ (եԼԻզավԵտային) Թո՛ւյլ տվեք .. ԱյԴ֊ հետո։ Գուբին Ալեքսեյ Մատվեև՝ նո՛ւյնպես ենթակա է ձերբակալության ..

ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ Դոստիգա՞եը: Նա և՛ս վաճառական է, գործատեր ..

ԼԱՊՏԵՎ Ընկե՛ր Կուզմին, պահակ կանչեցեք֊ երկու հոգի։

ՆԵՍՏՐԱՇՆԻ Այնուամենայնիվ, դու ո՞վ ես: Ո՞ւմ կողմից ես հրամանատար դրված:

ԼԱՊՏԵՎ Նո՛ւ, դուք մի՛ք ձևանա, դուք գիտեք՝ ո՛վ եմ ես։ Այն մարդկանց ցուցակում, ում դուք որոշել եք վաղը ոնչացնել, ես— վեցերորդ տեղումն եմ։ Ձեր որդին և Մոկրոուսովր ձերբակալված են, մեզ ամեն բան հայտնի է։ Խոսակցություններն այստեղ ավելորդ են,վաղը կխոսենք:

ՆԵՍՏՐԱՇՆԻ (ծանր նստեց) Այսպե՛ս Վա՞ղը։ Լա՛վ: (Գոռոմ է) Նո՛ւ, ձերբակալեցի՛ր, նո՛ւ։ Իսկ...իսկ .. էլի՞ ինչ։ Ի՞նչ դատարանով պիտի դատես:

ՄՈՐՈԻՔԱՎՈՐ Դու մի՛ գոռա։ Մենք քեզ վրա չենք գոռում։ Մեր դատը ճի՛շտ կլինի, մի՛ անհանգստանա։ Դու, արի տես, որ ինձ չե՞ս հիշում։ Իսկ ես քեզ յոթը թվից հիշում եմ...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ձիապան . Մռո՛ւթ.