յուղոտած, նույնպես հրացանով Մի քանի վայրկյան լռություն: Դոստիգան՝ թաշկինակը դեմքին սեղմելով, ուսով հենվել է Ելիզավետային.
ՆԵՍՏՐԱՇՆԻ (սկզբում փնթփնթում է, հետո՝ ճղճղում) Վկա՞: Ը֊հը֊ը՜ .. Նշանակում է- թակա՞րդ: Դու ինձ թակա՞րդ սարքեցիր, Վա՛սկա, Հուդա, շան որդի:Ճար-պիկ...
ԴՈՍՏԻԳԱԵՎ (նույնպես ճղճղում է) Ես քեզ կանչեցի՞: Կանչեցի՞ ես քեզ: Դու ի՛նքդ եկար: Պավլինը գիտե: Ո՞ւր է նա։ Լի՛զա։
Լապտեր ինչ-որ բան է ասում Մորուքավորին, նա երջանիկ ուրախանում է, գլխով է անում
ՆԵՍՏՐԱՇՆԻ Գո՛ւբին: Դու ճիշտ ասացիր՝ այստեղ ինչ-որ բան սարքված է. . Նույնիսկ չես հասկանա՝ ո՞նց ..
ԼԱՊՏԵՎ Դո՛ւք, Պարֆիրի Պետրով Նեստրաշնի, ձերբակալված եք։
ՆԵՍՏՐԱՇՆԻ Ի՞֊ ինչ: Այդ ո՞ւմ կողմից: Դու ո՞վ ես: Ի՞նչ իշխանություն:
ԼԱՊՏԵՎ Այդ դուք կիմանաք այնտեղ, ուր ձեզ կտանեն:
ԵԼԻԶԱՎեՏԱ (արագ) Յակով Եգորովիչ, մտածեց, ինչ դժբախտություն մեզ մոտ՝ Անտոնինան իրեն խփեց:
ՆԵՍՏՐԱՇՆԻ (ծիծաղելով՝ Գուբինին) Լսո՞ւմ ես Իշխանությունը հո Դոստիգաևին ծանո՜թ է..