Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱԵՎ Այո՛. . Այ թե ոնց .. Ջահելները...

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Ջահելները . վճռական են: Ախմախի պես չեն ուզում ապրեն։ Այսինքն՝ հերերս ու պապերս ապրել են ախմախավարի,իսկ մենք եկեք ուրիշ տեսակ փորձենք...

Լապտեր լուռ տարավ զինվորին սենյակից:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Գնաց: Նույնիսկ գլուխը չշարժեց:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Քեզ շա՜տ հարկավոր է նրա բարևը։ Ի-ի՜նչ։ Վախեցա՞ր։

ԴՈՍՏԻԳԱԵՎ (լրիկական) Ա՜խ, Լիզո՛կ... Դու իմ խելոքս, ո՜նց դու այս ամենը... Հիանալի՜։ Ի՜նչ ժամանակին... Եվ Անտոնինայի մասին, և...

ՊԱՎԼԻն (դուրս է գալիս մութ սենյակից) Այո՛, Ելիզավետա Միխայլովնա, ես էլ լցված եմ հիացմունքով՝ ձեր խելքի առջև։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Այդ ո՞նց դու: Դու որաե՞ղ էիր:

ՊԱՎԼԻն Իսկ ես- հեռացա: Ասված է. «Հեռացիր չարից և բարի արարես»։ Ես չէի թաքնվում, բայց աստիճանս- հարկադրում է. Եթե մեկը նայեր պորտյեի եաևը, կտեսներ, որ ես այստեղ եմ։

ԵԼԻԶԱՎԵՏԱ Դուք, հա՛յր Պավլին, գիշերեցեք մեզ մոտ։

ՊԱՎԼԻն Շնորհակալ եմ: Ուզում էի խնդրել ձեզ՝ գիշերել: Էլի կրկնում եմ. դուք հիանալի ասացիք հանգուցյալի մասին...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Չխոսե՛նք նրա մասին... ԴՈՍՏԻԳԱԵՎ Այո՛։ Ի՞նչ կասես: Անընդունակ