Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր (բաժակ,գինի է լցնում) Նու, ի՞նչ. նշանակում է բանվորների իշխանություն, ա՞։

ՊԱՎԼԻՆ Օ՜, տե՛ր իմ։ Ե՛վ դառն Է, և՛ ծիծաղելի ..

ԵԼԻԶԱՎԵՏԱ Դու, Վա՛սյա, մի՛ անհանգստանա:

ԴՈՍՏԻԳԱԵՎ (կշռադատում է) Տյատին, Լապտև, Շո՛ւրկա...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Եվ֊ ինձ մի՛ խանգարի...

ՊԱՎԼԻն Բոլորը֊ երիտասարդություն...

ԴՈՍՏԻԳԱԵՎ (կշռադատելով) Ռյաբինին .. Ա՛յ, այդ Ռյաբինինը .. Ի՞նչ քանակությամբ:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ամեն ինչ լավ կգնա: Ախր ամեն ինչ շատ հասարակ է: Շատ հասարակ է, Վա՛սյա...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Խելո՜քիկս։ Քո՛ կենացը:

ՊԱՎԼԻն Երկա՜ր կյանք:

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ (գալիս է) Խմո՜ւմ եք:

ԵԼԻԶԱՎԵՏԱ (զարմացել է) Դուք ի՞նչ եք ուզում, ընկե՛ր։ Ինչո՞ւ:

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Իսկ մենք, մի քանիսըս, կմնանք Էստեղ, դեպքի համար, թե մարդ֊մուրդ հյուր կգա ձեզ մոտ.. Նու, ինքներդ էլ, հա՜, ո՛չ դես, ոչ դեն: Ա՛յ, ձեզ մոտ տերտեր լույս ընկավ... Հարկավոր Է տեսնել, կարող է էլի՛ մեկնումեկը կա...

ԵԼԻԶԱՎԵՏԱ (զայրացած) Ո՛չ ոք մեզ մոտ չկա:

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Հանկարծ, որ երևա՞ց... Ախր, ա՛յ, տերտե՛րը, նա ոնց որ չկար, իսկ ինքը֊ ա՛յ... Ոնց որ երկնքից թռավ: Էնպես որ, մենք էստեղ ման կգանք, մտիկ կանենք...Կարող է՝ էլի ուրիշ տեսակի րաշքներ պատահի։