Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

А вы на земле проживете
Как черви слепые живут:
Ни сказок про вас не расскажут,
Ни песен про вас не споют!


Հ. Թումանյանն իր թարգմանությունը կատարել է հայկական վանկային ոտանավորի նույն 10-վանկանի չափով, որի տողերը հատածի շնորհիվ բաժանվում են երկու հավասար կիսատողերի։ Ռիթմի հիմնական պայմանը տողերի և կիսատողերի այդ վանկային հավասարությունն է, իսկ շեշտերի որևէ կայուն դասավորություն չկա.

Իսկ դուք ապրում եք աշխարհքի վրա
Ինչպես կույր, անսիրտ /, չընչին սողուններ.
Ո՛չ ձեզնից հետո / զըրույց կը մընա.
Եվ ո՛չ ձեր մասին / երգ կասեն անմեռ:


Թումանյանից մոտ երեք տասնամյակ անց նորից թարգմանելով «Վալախական լեգենդը», Չարենցը բանաստեղծական խոր զգացողությամբ աշխատել է չկրկնել իր մեծ նախորդի թարգմանության տաղաչափական կառուցվածքը։ Ուրիշ ուղիներով նա ձգտել է ավելի մերձենալ բնագրի ռիթմական ընդհանուր նկարագրի և նրբերանգների վերարտադրությանը հայերենի միջոցներով։ Այդ նպատակով նա պահպանել է բնագրի հիմնական սկզբունքներից մեկը՝ յուրաքանչյուր տողում երեքական ուժեղ շեշտ ունենալու պահանջը, որն արտասանական առումով ներդաշնակում է բանաստեղծության կրքոտ բովանդակությանը։ Սա-