Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսաստանի սոցիալական ամեհի օվկիանի հատակից ելած մի հրաշալի մարդու անուն, մի տարօրինակ դեմքով մարդու, որի հռչակավոր լուսանկարը տպվում էր աշխարհում գոյություն ունեցող բոլոր թերթերում ու ժուռնալներում, և ամենուր՝ նաիրյան Կարսում թե Սան Ֆրանցիսկոյում՝ այդ լուսանկարից նայում էր ռուսական լյումպենի կոպիտ դեմքով, բայց զարմանալի խոր, հմայիչ, խոհուն աչքերով բարձրահասակ մի մարդ՝ հագին ռուսական շապիկ, երկայնավիզ կոշիկներ և գլխին գավառական դերասանի լայնեզր գլխարկ․․․ Համաշխարհային լեգենդ դարձած «հանճարեղ բոսյակի» ռոմանտիկ կերպարանք էր դա, երիտասարդ Գորկու արտաքին կերպարանքը, որ կայծակի պես փայլատակեց մի օր մարդկային կյանքի մթին երկնքում և ընդմիշտ դրոշմված մնաց միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ, իբրև սոցիալական ծովի զարհուրելի խորքից իր հանճարի ուժով մինչև արևի լույսը բարձրացած մի հրաշալի կյանքի խորհրդանիշ, մի հմայիչ հույս՝ բոլոր «խորքերի բնակիչների» համար և ահեղ ազդանշան՝ «մակերեսի» կուշտ ու ինքնգոհ «տերերին»՝ սոցիալական օվկիանի խորքերում եռացող ուժի վիթխարի թափի մասին․․․

Բուրժուական «լուսավոր» ինտելիգենցիան ուժ չէր խնայում պատկերելու համար երիտասարդ Գորկուն, իբրև սոցիալական «հրաշք», իբրև սոցիալական ընդհատակից ելած մի աներևակայելի «վունդերկինդ»։

Երևակայո՞ւմ եք՝ «հա՜ն-ճա՜-րե՜ղ․․․ բոսյա՜կ․․․»։

Մյուս կողմից՝ այդ, իրոք, հանճարեղ մարդու անծայրածիր հայրենիքում, որ այն ժամանակ մի լայնածավալ