թիարան էր՝ տարածված Սառուցյալից մինչև արևադարձային Իրանի սահմանները, ժողովուրդների այդ անծայրածիր բանտում, համարյա ամենուր, անխտիր ազգությունից ու լեզվից, բոլոր քաղցածները և հալածվածները, գործազուրկներն ու թափառաշրջիկները այդ մարդու անունով էին կոչում երկաթուղային չորրորդ կարգի գնացքներն ու վագոնները, որ նույնպիսի երկաթուղային «լյումպեններ» էին, ինչպես դրանցով ճանապարհորդները․․․ «Մաքսիմկան» այն ժամանակ միակ դրոշմն էր, որ մեխվել էր սոցիալական ներքնախավի գիտակցության մեջ, իբրև նույն այդ խավից ելած մի հեքիաթային, բացառիկ համաշխարհահռչակ եղբայրակցի հեռավոր համբավի հեռավոր ցոլք․․․ Սակայն այդ հեռավոր ցոլքն անգամ վկայում էր այն անսահման ժողովրդականության մասին, որ ուներ Գորկին դեռ դարի առաջին տարիներում։ Դա միևնույն ժամանակ ժողովրդի մտքում դրոշմված յուրատեսակ արտացոլումն էր Գորկու գոյության այն վաղ շրջանի, երբ նրա պատկերը սավառնում էր աշխարհում իբրև սոցիալական հատակից ելած հանճարեղ մարդու մասին բուրժուական մամուլում ստեղծված մի սենտիմենտալ լեգենդ․․․
Գորկու գոյության այսպես ասած մանկական շրջանում ստեղծված և կայծակի արագությամբ ամբողջ աշխարհում տարածված այդ «լեգենդը», «հանճարեղ բոսյակի» շուրջը հյուսված այդ սենտիմենտալ հեքիաթը,