Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատակից դեռ նոր վեր բարձրանալու ճիգեր անող մի երիտասարդի, կիսաքաղց թափառաշրջիկի մեջ,— որ դեռ նոր պետք է դառնար գրող, կամ սուզվեր ընդմիշտ քաղցի և անհայտության զարհուրելի անդունդը,— որքա՜ն կամք, սոցիայական ինքնություն և ուժ պետք է լիներ այդ մարդու մեջ, որպեսզհ նա կարողանար դիմադրել իր ժամանակի գրական հրապարակի ամենազոր «պետերին», դիմադրել գրական ասպարեզի տեր ու տնօրեն հանդիսացող այդ հզորագույն «սինկլիտին», որին ենթարկվելն ամենահեշտ ճանապարհն էր հռչակվելու համար։

Որպիսի՜ հեգնանք է թվում այժմ Գորկու՝ հազիվ գրիչ վերցրած այդ երիտասարդի, այո՛, բոսյակի հանդեպ ռուսական բուրժուական գրականության այն ժամանակվա «հսկաների» և «առաջնորդների» թափած ճիգը՝ Գորկուն «հանճարեղ բոսյակի» դիրքում զմռսելու համար ․․ Եվ գուցե ռուս ժողովրդի ամենախոր «հատակից» բարձրացած այդ ներկարարի աշակերտի, խոհարարի «լակոտի», ծխախոտի ավելցուկ հավաքողի և ապա հանճարեղ գրող դարձած Այեքսեյ Պեշկովի կենսագրության մեջ ամեազարմանալին հենց այդ է, այդ գրանիտյա խլությունը, այդ հետո միայն գիտակցված գրանիտյա անհողդողդությունը իրեն «սոցիալական վունդերկինդի» սրբապատկեր դարձնելու բոլոր գրավիչ և շոյող փորձերի հանդեպ։ Կարծում էին, թե Գորկին, թեև հանճարեղ, սակայն, ըստ էության՝ մի սովորական «հրաշք» է, սոցիալական կյանքի մի սովորական քմայք, և նրան նույնքան հեշտ կլինի դնել իրենց կաղապարի մեջ, արդուկել, լիզել, դարձնել սովորական «ինքնուս հանճարի» մի նմուշ, ինչպես այդ