հեշտությամբ արել է բուրժուական հասարակությունը բոլոր նման դեպքերում․ Եվ երբ Գորկին, զարմանալի արագությամբ, հանճարեղ մարդու ներքին մղումով և սոցիալական ինքնագիտակցությամբ, շատ շուտով սկսեց ամեն ճիգ գործ դնել ազատագրվելու համար «հանճարեղ լյումպենի» ռոմանտիկ ամպլուայից,— և ահա, դեռ այն օրերին, երբ ըստ հին տրադիցիայի, բուրժուական մամուլը շարունակում էր ներկայացնել նրան իբրև «հանճարեղ ինքնուսի»— այդ, իրոք, որ հանհարեղ ինքնուսը (առանց չակերտների) հանկարծ ցույց տվեց մի այնպիսի դեմք, որ այն ժամանակվա ռուս գրականության «լուսավորյալ» կաճառը, բոլոր գրական-քննադատական «մեծերը» զարմանքից, ավելի շուտ՝ անհանգստությունից կատաղեցին։ Իր երիտասարդական օրերի ռոմանտիկայից զամանալի կամքով ազատագրվելով մի քանի տարում, Գորկին իր ֆենոմենալ աշխատասիրությամբ և ոգու հավասարակշռությամբ՝ շատ շուտով ոչ միայն հասկացավ ու մերժեց այդ սենտիմենտալ ամպլուան, որով ընդմիշտ սահամնափակել էին ուզում նրան ժամանակակից բուրժուական գրականության «պետերն ու օրենսդիրները», այլև, առասպելական արագությամբ տիրապետելով մարդկային մշակույթի բոլոր բնագավառներին, ինքը դարձավ «պետ» և «օրենսդիր» մի նոր գրականության ու հոգեբանության, որը բացարձակ բացասումն էր իրեն իբրև «լեգենդական լյումպենի» թմբկահարող և մեծարող «լուսավորյալ» կաճառի պետերի — Պլեխանովից մինչև Ռոզանով և Մերեժկովսկի— խորհուրդների․․․
«Լուսավորյալ ուսուցիչներն, ու հեղինակավոր