կրել «ինքնուս բոսյակի» «ռոմանտիկ» դիմակը, այլև ինքն է դառնում հոգևոր ինքնուրույն պետ և ուսուցիչ, զզվանքով հետ է հրում իրեն կպցրած «վունդերկինդային» համբավը,— և ահա ռուսական հասարակական կյանքում, իբրև մի նոր, անհայտ լեռ, իբրև մի նոր հոգևոր կենտրոն, հառնում է այդ զարմանալի «բոսյակի» նոր կերպարանքը ․ Որքան «ռոմանտիկ» էր Գորկի-«լյումպենի» կերպարանքը, այնքան խստաբարո և ահավոր էր բուրժուական ինքնագոհ, «ժողովրդասեր» ինտելիգենտի համար այս նոր, ինքնաբավ, սեփական սոցիալական ճշմարտության պատվիրաններ կրող Մաքսիմ Գորկու՝ արդեն ոչ միայն գրող, այլև հասարակական գործիչ և առաջնորդ դարձած Գորկու քաղաքական դեմքը Որպիսի՜ ոռնոց էր, որ բարձրացավ ժամանակակից «լուսավորյալ» մամուլում և գրականության մեջ այդ նոր Գորկու շուրջը ․․
«Գորկին վերջացա՜վ», «Գորկու տաղանդի անհո՜ւյս անկում»,— այս էր լեյտմոտիվը բոլրժուական ողջ մամուլի— Սուվորովին—Ռոզանով—Մերեժկովսկուց— մինչև «լիբերալ» միլյուկովյան ճակատի քննադատներ Այխենվալդ և Իզմայիլով․․ Վերջացավ Գորկին՝ «լյումպենի» սենտիմենտալ լեգենդը,— իսկ թե ի՞նչ էր կուտակել իր մեջ, ի՞նչ ճշմարտության համառ և անհաշտ մարգարե դարձել այդ նախկին «հրաշալի լյումպենը»— այդ մասին ո՛չ մի բառ չէր գրում բուրժուական մամուլը Իսկ այն մամուլը, որը ոչ միայն գրում էր նոր Գորկու մասին, այլև հանձին այդ իսկական Գորկու ողջունում էր նոր աշխատավոր պրոլետարական մարդկության երգչին և այդ մարդկության գա իք անպարտելի հաղթանակների մարգարեին,