առաջնորդներն այն ժամանակվա ռուս գրականության և հասարակական կյանքի,— այսինքն՝ նրանք, որ հավիտենական կատեգորիա համարելով տիրող սոցիալական-կույտուրական ոեժիմը՝ ձգտում էին մի նույնպիսի հավիտենական կատեգորիա դարձնել Գորկու մասին ստեղծած իրենց լիբերալ լեգենդը՝ թե նա մի «սոցիալական հրաշք» է— այսինքն՝ մի աներևակայելի բացառություն, զարմանալի ֆենոմեն, որը — երևակայո՞ւմ եք՝ իր օրինակով կենդանի հերքումն է այն,— Օ՜, իհարկե,— կարծիքի, թե «ժողովրդի» ստորին խավերի ծոցից չեն կարող ելնել հոգևոր աշխատանքի ընդունակ «տիպեր» ո՞վ է ասում,— ապա այս «հանճարեղ» լյո՜ւմպենը։ Բայց որքա՜ն մեծ եղավ այդ «ժողովրդասեր», պարզապես տիրող դասակարգի կուշտ և արտոնյալ մտավորականության զայրույթը, երբ,— Օ՜, մարդկային անշնորհակալություն,— այդ «լյումպենը», որին իրենք նույնիսկ․․․ ողջունել ու մեծարել էին իբրև ժողովրդի ծոցից ելած հանճարի— հանկարծ ․
Այո՛։ Այն տարիներին ռուսական հասարակական մակերեսի վրա «փայլող» գրական-կուլտուրական ուժերի մեծ մասի համար ոչ միայն անսպասելի, այլև միանգամայն անսիրելի, տագնապային հանգամանք էր Գորկու ինքնաճանաչումն ու ինքնորոշումը՝ տիրապետել գրական-կուլտուրական հրապարակում։ Մինչ այդ ժողովրդի «ցածր խավից» ելած «վունդերկինդներին» իրենց մտքերի և ճաշակի հլու մանեկեններ դարձնելու տրադիցիային ընտելացած (Կոլցովից մինչև Կլուև ․․), նրանք— երևակայո՞ւմ եք— հանկարծ դեմ են առնում մի «բոսյակի», որը ոչ միայն չի ուզում