Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ թանկագին բարեկամ Լուիջի Ցապելլիին

Քառյակն առաջին անգամ գրվել և լույս է տեսել 1905 թ. «Արևի գավակները» պիեսի մեջ: Այդ պիեսում տվյալ քառատողը սկիզբն է այն բանաստեղծության, որ գործող անձերից մեկը՝ Վագինը, արտասանում է իբրև պատասխան մի ուրիշ պերսոնաժի՝ Լիգայի, անկումային տրամադրություններով հագեցած բանաստեղծության: Հետագայում, 1911 թ. Գորկին այդ քառյակն առանձնացրել է և նամակով նվիրել է իտալացի բանվոր-սոցիալիստ Լուիջի Ցապելլիին:


Դոստիգաև և ուրիշները

Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշները» պիեսը Եղիշե Չարենցը թարգմանել է 1934 թվականին:

Տպագրվում է աոաջին անգամ:

Մ. Գորկու պիեսը ամբողջությամբ աոաջին անգամ տպագրվել է «Год семнадцатый. Альманах третий», Москва, 1933:

30-ական թվականների սկզբներին Գորկին մտածում էր գրել դրամատիկական ցիկլ, որ պետք է պատկերեր մի խոշոր պատմական ժամանակաշրջան՝ Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեից մինչև իր օրերի իրադարձությունները: Այդ ցիկլի սկիզբը «Եգոր Բուլըչև և ուրիշները» պիեսն էր (որ առանձին գրքով լույս տեսավ 1932 թ.), շարունակությունն էր՝ «Դոս-

[1]

  1. Պիեսի նկարչական ձևավորումը՝ Վ. Հարությունյանի: