տիգաև և ուրիշները», որ ընդգրկում է 1917 թ. հուլիսյան դեպքերից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածը:
1932 թ. Մ. Գորկու պիեսի ավարտուն տեքստը, բեմադրության համար, հանձնվում է Մոսկվայի Եվգենի վախթանգովի անվան թատրոնին և Լենինգրադի դրամատիկական Մեծ թատրոնին: Նախապես տպագրվում է միայն երրորդ գործողության վերջին մասը («Рабочий И театр» ամսագիր, 1933): Գորկու կենդանության օրոք այս գործը երկրորդ տպագրություն չի ունեցել և չի մտել նրա երկերի ժողովածուների մեջ: Հետագայում «Год семнадцатый» ալմանախում հրատարակված տեքստի և հեղինակի արխիվում պահպանված ձեռագրի հիման վրա պատրաստված պիեսի բնագիրը զետեղվել է նրա երկերի գիտական հրատարակության մեջ (Մոսկվա, 1952, հաա. 18):
«Դոստիգաև և ուրիշները» պիեսը առաջին անգամ բեմադրվել է 1933 թ. նոյ. 6-ին Լենինգրադի պետական դրամատիկական Մեծ թատրոնում: 1933 թ. նոյ. 25-ին այն բեմադրվել է Մոսկվայի Եվգ. վախթանգովի անվան թատրոնում, ոեժիսոր՝ Բ. Ե. Զախավա:
Գորկու «Դոստիգաև և ուրիշները» պիեսի Ե. Չարենցի թարգմանությունը միակ հայերեն թարգմանությունն է:
Պիեսը, Չարենցի թարգմանությամբ, առաջին անգամ բեմադրվել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում 1934 թ. մայիսի 12-ին. ռեժիսոր՝ Վ. Վաղարշյան, նկարիչ՝ Մ. Արուտչյան Դերերը կատարել են՝ Դոստիգաև՝ Ավետ Ավետիսյան, Պավլին՝ Վ. Վարդանյան, Մելանիա՝ Հասմիկ, Քսենիա՝ Օ. Գու-