նե մի ակնարկություն, մի հիշատակություն կամ ուրիշ թերթերի արանքում որևէ պատառիկ չպահպանվի:
Նման ճակատագիր ունեցավ նաև Չարենցի այս անտիպ թարգմանության՝ «Դոստիգաև և ուրիշները» պիեսի ձեռագիրը Մեզ հայտնի էր, որ Չարենցը թարգմանել է Գորկու պիեսը, Չարենցի թղթերի մեջ կան ակնարկներ այդ մասին, բայց պիեսի ինքնագիրը կամ որևէ պատառիկ նրա ձեռագրերից մեզ չէր հանդիպել երկար տարիների մեր որոնումների ընթացքում: Միայն վերջերս դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Հովհանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտական խորհրդում հաղորդում արեց թարգմանության ձեռագրի մասին և ինքնագիրը հանձնեց մեզ: Օգտվելով առիթից, հայտնում ենք նրան մեր խորին շնորհակալությունը:
Ինչպես երևում է ինքնագրի վրա եղած նշումներից, սա այն վերջնական, լրիվ ավարտված օրինակն է. որ հանձնվել է ռեժիսորին՝ բեմադրության համար: Այն մեքենագիր է՝ աոաջին էջից մինչև վերջին էջը Չարենցի մանրակրկիտ ձեռագիր ուղղումներով և նշումներով:
Առաջին էջին, որ ծառայում է իբրև անվանաթերթ, գրված է՝
Մաքսիմ Գորկի
Դաստիգաև և ուրիշները
պիես երեք գործողությամբ
Թարգմանեց Եղիշե Յարենց