արտահայտիչ և տպավորիչ բեմական պատկերներ»: (Դ. Չախիրյան. «Գորկին Առաջին պետական Կարմրադրոշ թատրոնում» «Խորհրդ. արվեստ», հունիս, 20 — 21, 1934)•
«...Ընդհանուր առմամբ «Դոստիգան և ուրիշները» պիեսի բեմադրությունը նոր նվաճում է մեր պետական թատրոնի ողջ կոլեկտիվի համար• Դրանում իրենց կարևոր բաժինն ունեն նկարիչ՝ Մ. Արուտչյանը և Ե. Չարենցը, որը վարպետորեն թարգմանել է Գորկու տեքստը, կուլտուրական և խնամքով կատարված թարգմանության օրինակ տալով գեղարվեստական գրականության մեր թարգմանիչներին ..» (Ռ. Աթայան, Հր. Միրզոյան, Աշ. Ղազարյան. «Դոստիգաև և ուրիշները» մեր թատրոնում» («Խորհ. Հայաստան», 5 հունիսի, 1934 թ.) .
«... Պիեսը հարուստ է աֆորիզմներով, լեզուն հյութեղ է, գեղեցիկ (թարգմանությամբ Ե. Չարենցի)...» (Արամյան, «Դոստիգաև և ուրիշները», «Կուլտուրական ֆրոնտ», 20 հունիսի, 1934 թ.) :
Հայտնի է, որ, հակատագրի բերումով, Չարենցի ձեռագրերը ցրվեցին, և մենք հահախ չգիտենք, թե դրանք որտեղ են գտնվում: 1954 թ. սկսած մեծ գործ է կատարվել Չարենցի ամենուր ցրված ձեռագրերը հավաքելու, ի մի բերելու, քայքայված ինքնագրերը վերականգնելու և հրատարակելու ուղղությամբ: Չարենցյան ինքնագրերի որոնումների և ուստւմնասիրության ճանապարհին ինձ միշտ հուսադրել է այն զգացումը, թե անհնար է, որ որևէ անտիպ ստեղծագործության ձեռագիր կորչի անհիշատակ, և նրանից գո