Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռիթմը, տեղ-տեղ— նաև սինտաքսիսը, բայց ոչ այն աստիճան, որ վնասվի հայերենը:

Առհասարակ շատ լավ կլիներ, եթե թույլ տրվեր մի-երկու անգամ ներկա լինել փորձերին և, եթե կենդանի խոսակցության ընթացքում երևան գան թերություններ- խմբագրել տեղնուտեղը: Սիրով կնդունեմ նաև ռեժիսորի և դերակատարների դիտողությունները, սակայն կատեգորիկ կերպով խնդրում եմ առանց իմ գիտության և համաձայնության տեքստում լեզվական փոփոխություններ չմտցնել:

Ե. ՉԱրենց»


(Տե՛ս նաև Ե. Չարենցի Երկերի ժողովածուի 6-րդ հատ., Էջ 659):


Պեսի տեքստը պատրաստելիս մենք հաշվի ենք առել թարգմանության առթիվ Չարենցի արած այս դիտողությունները ևս և դրանց օգնությամբ ճշտել բնագիրը.

Այսպես՝ պատասխանատվության մեծ զգացումով մոտենալով չարենցյան յուրաքանչյուր բառին, մենք տառ առ տառ վերականգնել ենք հեղինակի բնագիրը, որ չաղարտվի ոչ մի տառ, ոչ մի բառ գեղարվեստական խոսքի մաքրության նկատմամբ այնքան խստապահանջ ու անաչառ բանաստեղծի առանց այն էլ խաթարված ձեռագրերի մեջ:


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈԻ ՄԱՍԻՆ

էջ օրագրից

Մ. Գորկու մասին այս գրառումը վերցված է Չարենցի օրագրից, որ պահպանվում է Հայաստանի Ե.