Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում: Օրագիրը ,լրիվ չէ. միջից և վերջից պոկված են թերթեր: Ներկա գրառումը կատարված է 1934 թ. մարտի 19-ին: (Տե՛ս Ե. Ձարենց. Երկերի ժողովածու, հ. 6, էջ 482) :


Մեծագույն կորուստ

Տպագրվել է 1936 թ. հունիսի 20-ին «Коммунист» թերթում՝ Մ. Գորկու մահվան առթիվ. Նույն էջում տպագրված է Հայաստանի գրողների խոոքը. «Памяти великого мастера литературы», որ ստորագրել է նաև Չարենցը:

Գրված է ռուսերեն լեզվով, տպագրում ենք մեր թարգմանությունը:


Հանճարների և ասուղերի ուղին

(Ալեքսեյ Պեշկպվի հիշատակին)

Տպագրվել է 1936 թ. հունիսի 24-ին «Խորհրդային Հայաստան» թերթում, Մ. Գորկու մահվան առթիվ:

Հոդվածն անավարտ է, այն միայն առաջին մասն է Չարենցի ծրագրած ընդարձակ գործի և կրում է «Լեգենդը» ենթավերնագիրը:

Չսյրենցի թղթերում չի պահպանվել հոդվածի ձեռագիրը կամ էլ որևէ պատառիկ նրա ինքնագրերից: