Ալազանը «Իմ հանդիպումները Մաքսիմ Գորկու հետ» հուշագրության մեջ։- Նա երեխայի պես հուզվեց և, գրկելով ինձ, սրտանց շնորհակալություն հայտնեց նվերի համար, ապա, ցուցադրելով գիրքը իր մոտ կանգնած Լեոնիդ Լեռնովին և Վսեվոլոդ Իվանովին, ասաց.
— Նայեցե՜ք, ինչպես են հրատարակել իմ գիրքը Հայաստանում»:
Գրքի թողած տպավորությունը Գորկու վրա կապված էր, առաջին հերթին, նրա բացառիկ ճաշակով ու գեղեցիկ ձևավորման, խորիմաստ ու արտահայտիչ նկարազարդումների հետ, որոնք պատկանում են մեծատաղանդ նկարիչ Հակոբ Կոջոյանին։ Հայ գրքի պատմության մեջ, դա, իրոք, մի անգերազանց նմուշ է, գրողի, թարգմանողի և նկարազարդողի մտահղացումների ներդաշնակության, բառային և նկարչական պատկերների միասնության սքանչելի օրինակ։ Երիտասարդ Գորկու հոյակապ դիմանկարը, «Մրրկահավի երգի», «Վալախական լեգենդի», «Աղջիկը և Մահը» պոեմի և մյուս երկերի նկարազարդումները զարմանալի վառ և տպավորիչ գծերով ցուցադրում են այդ երկերի հերոսական ոգին և ռոմանտիկ պաթոսը։ Հակոբ Կոջոյանի այդ աշխատանքները պատկանում են Գորկու երկերի դասական նկարչական մեկնաբանումների թվին։ Իզուր չէ, որ համագումարի օրերին այցելելով «Սովետական գրականությունը 16 տարում» ցուցահանդեսը, Մաքսիմ Գորկին, ինչպես հաղորդվում է «Պրավդա» թերթի 1934 թ. օգոստոսի 24-ի համարում, առանձնապես «նշեց հայ նկարիչ Կոջո-