Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻՆ ԵՎ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ

Ինչքան առաջ է շարժվում ժամանակը, այնքան պատմական հեռավորությունից իր նշանակությամբ ավելի է ընդծվում սոցիալիստական գրականության մեծ հիմնադիր Մաքսիմ Գորկու վիթխարի կերպարը, նրա դերը արվեստի նոր դարաշրջանի սկզբնավորման և զարգացման գործում։ Ասպարեզ իջնելով անցյալ հարյուրամյակի վերջին, Գորկին իր մեծ երկերով լուսավորեց XX դարի հեղափախական գրականության առաջընթացի ուղիները, հիմք դրեց ստեղծագործական նոր մեթոդին՝ սոցիալիստական ռեալիզմին, որը ժամանակի ընթացքում դարձավ համաշխարհային երևույթ, որոշելով մեր դարաշրջանի գեղարվեստական զարգացման գլխավոր ճանապարհը։ Այս առումով կարելի է ասել, որ սոցիալիստական ռեալիզմի բոլոր խոշորագույն արվեստագետները, ուղղակի կամ անուղղակի, պատկանում են «Մաքսիմ Գորկու դպրոցին», ժառանգել և շարունակել են նրա գաղափարական և ստեղծագործական մեծ ավանդույթները։

Սակայն կան գրողներ, որոնց «ազգակցությունը» Մաքսիմ Գորկու հետ շավ ավելի անմիջական է և առաջնակարգ դեր է խաղացել սովետական բազմազգ