վությունը պաշտպանող ռեալիստական պատմվածքների ու վիպակների հետ միասին, Գորկին ստեղծեց բուռն ազատասիրությամբ ու հերոսականությամբ տոգորված իր լեգենդար, այլաբանական կերպարները, որոնք հսկայական դեր խաղացին հեղափոխական տրամադրությունների տարածման գործում։ Տասնյակ սերունդների ոգեշնչեցին ազատության և կռվի ծարավից այրվող հպարտ Բազեն, խիզախ ու գեղեցիկ Մարկոն («Վալախական լեգենդ»), ամենահաղթ սիրո ուժը մարմնավորող Աղջիկը («Աղջիկը և Մահը»)։ Որպես պայքարի ու անձնազոհության անմահ օրինակ, ջահի նման վռվեց Դանկոյի մարդկայնորեն վեհ ու պայծառ սիրտը, կայծակի պես փայլատակեց փրկարար փոթորիկներ ազդարարող Մրրկահավը... Գորկու այդ վառ, համարձակ ու հպարտ, վեհորեն գեղեցիկ հերոսներն իրենց ակտիվությամբ, բուռն կրքերի ու բողոքի ուժով, ազատության ձգտմամբ, լավատեսությամբ ու կենսասիրությամբ՝ արթնացնում էին գործունեության ու պայքարի մեծագույն կամք, հին աշխարհի կործանման ու նորի ստեղծման անձնազոհ վճռականություն։
Այդ լեգենդներն ու հեքիաթները նախապատրաստեցին պրոլետարական շարժման անմիջական մասնակիցների ռեալիստական կերպարների կերտումը, որին Գորկին ձեռնամուխ եղավ նոր դարի սկզբին, արտացոլելով բանվոր դասակարգի պայքարի նոր մեթոդի՝ սոցիալիստական ռեալիզմի գծերը:
Դժվար է ամբողջ համաշխարհային գրականության մեջ մատնանշել ուրիշ կերպարներ, որոնք