Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպիսի, հիրավի կայծակային արագությամբ տարածվեին և միանգամից այդպիսի միջազգային լայն արձագանք ունենային, ինչպես Գորկու այդ կերպարները: Ոչ միայն հեղափոխական շարժման անմիջական մասնակիցները, այլև, առհասարակ, դեմոկրատաբար տրամադրված լայն շրջանները այդ կերպարներն ընկալում էին որպես հզոր թափով բարձրացող ռուսական հեղափոխության ալիքի գեղարվեստական սքանչելի արտահայտություն, որպես մարդկային բարձր առաքինությունների փառաբանում: Խոր իմաստ ունի, օրինակ, այն փաստը, որ հայ իրականության մեջ այդ երկերի տարածման պատմությունը կապված է առաջին հերթին մեր երկու ազգային մեծ բանաստեղծների՝ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի անունների հետ: Հենց «Մարրկահավի երգի» հրատարակման տարում (1901) Իսահակյանը թարգմանել է այդ հանճարեղ բանաստեղծությունը, իսկ Թումանյանը 1906 թ. թարգմանել է «Վալախական լեգենդը»՝ խիզախության և ռոմանտիկ սիրո այդ գեղեցիկ հիմնը:

Գորկու մյուս երկերի հետ միասին, նրա լեգենդներն ու բանաստեղծությունները խոշոր դեր կատարեցին պրոլետարական գրականության զարգացման գործում:

Հայ իրականության մեջ գորկիական ավանդները շարունակելու, պրոլետարիատի մեծ գրողի երկերը թարգմանելու և պրոպագանդելու գործում բացառիկ մեծ է հեղափոխության խոշորագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի դերը: Մաքսիմ Գորկու այն ավանդներից, որ օրգանապես յուրացրեց ու գեղարվեստական