Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան մեծագույն ուժով իր ստեղծագործության մեջ մարմնավորեց Ե. Չարենցը, պետք է ամենից առաջ նշվի ժողովրդի, բանվոր դասակարգի աշխատանքի ու պայքարի հերոսականության փառաբանումը:Չարենցի ստեղծագործությունն այն պահից, երբ նա կապվեց պրոլետարիատի և նրա կուսակցությանն հետ, շնչում է աշխատավոր ժողովրդի բարձր առաքինությունների, նրա հերոսության և անձնազոհության պատկերման ու դրվատման պաթսով: Իսկ այդ ավանդույթի հիմնադիրը գեղարվեստական գրականության մեջ Մաքսիմ Գորկին է: Ինչպես Գորկու, այնպես էլ Չարենցի երկերում այդ մոտիվը բացահայտված է մեծ կրքով, ռոմանտիկ թափով և ջերմ քնարականությամբ:

Չարենցի՝ 1918 թ. գրած «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմների նշանաբանը կարող էին լինել «Բազեի երգի» նշանավոր խոսքերը. «Խոլ-խիզակների խենթությանը վեհ երգում ենք փա՜ռք մենք...»: Ազատության պայքարի մեջ նետված իր հերոսներին Գորկին «խելահեղ» էր անվանում, դրանով ցույց տալով նրանց անսահման խիզախությունն ու ոգևորությունը, նվիրվածությունը հեղափոխության մեծ գործին: Ճիշտ այդ իմաստով էլ Չարենցն է օգտագործում նման բնորոշումներ, երբ ստեղծում է հեղափոխությանը մասսաների կոլեկտիվ կերպարը: Երբ «Սոմայում» բանաստեղծը գրում է՝ «վառել ենք հիմա աշխարհը նորից, ուխտի ենք ելել խենթ ու խելագար», կամ՝ «խենթ ենք մենք էլ ու խելագար»,- ապա դրանով արտահայտում է ոգևորության և անձնազոհության այն