Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 11 —

տարեկան հասակում և թաղւում Կալկաթայի Հայոց Նազարէթայ ս․ եկեզեցում։

1844 թուին Յովհաննէս Սուրէնեան առաջնորդը մի հոգևոր դպրոց է բաց անում, այն յուսով, որ Ամենափրկչեան ս․ վանքի միջոցներով և այլ պատահական նպաստներով կարող պիտի լինի կառավարել։ Սակայն հաստատուն եկամուտ չունենալուն պատճառով, երեք տարի միայն դժուարութեամբ պահուելուց յետոյ՝ փակւում է։

1847 թուին Բատաւիաբնակ մի անյայտ բարերարի նուիրաբերութեամբ Նոր-Ջուղայի Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցու գաւթումը մի դպրոց է բացւում ընդ դաստիարակութեամբ Տէր-Գաբրիէլ քահ Տէր-Միքայէլեանի, որ և կարճ միջոցից յետոյ էլ փակւում է։[1]





  1. «Ազգասէր» 1847 թ․ No 89։