Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 10 —

ւոր հայ վաճառական լինելուց, իր բեղմնաւոր կեանքի ամբողջ ընթացքումը ներկայանում է որպէս մի առաքինի մարդու և օրինակելի քրիստոնէի տիպար, բառիս իսկական նշանակութեամբ։ Նրա դուռը բաց է լինում բոլոր իրեն դիմողների, բոլոր հայ կարօտաւորների առաջ, մանաւանդ իր հայրենակիցների, որոնք դժբախտաբար հարկադրուած էին լինում լքել իրենց տունն ու ընտանիքը Նոր–Ջուղայում և դիմել Հնդկաստան պանդխտութեան։[1]

Յարութիւն Աբգարեանը չէ մոռանում նաև իր ծննդավայրի՝ Նոր–Ջուղայի Մէյդան թաղի ս․ Աստուածածին եկեղեցին, ուր մկրտուել էր և անց կացրել իր մանկութեան ոսկի ժամերը, և պարբերապար նպաստում է նրա նորոգութեանն ու բարեզարդութեանը։

1843 թուին աղա-Յովհանջան Էլիասեանի աջակցութեամբ, Յարութիւն Աբգարեանը յիշեալ եկեղեցու բակումը հիմնում է «Հայկեան հայրենասիրական» անունով մի դպրոց, որպէսզի Նոր-Ջուղայի հայ պատանիները բոլորովին անկիրթ չմնան, այլ գոնէ միջոց ունենան փոքր իշատէ ծանօթանալու կրօնագիտութեան, տարրական թուաբանութեան և հայերէն ու պարսկերէն լեզուների հետ։

Սոյն դպրոցը ուղիղ քառասուն տարի որպէս առանձին հաստատութիւն, իր գոյութիւնը պահպանում է և մի քանի սերունդ գրագէտ աշակերտներ արտադրում, Սրա դրան ճակատին մինչև մեր օրերը մնացած ցուցանակի վերտառութիւնն է։

«Ով ոք կամի աշակերտիլ ի սմա,
Ի բերանոյն հեռի առնէ զտառ Չա»։

Յարութիւն Աբգարեանը մեռնում է 1863 թուին 84

  1. Մեսրովբ Սէթեանի «History of the Armenians in India » էջ 127։