Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1827 թուին անագորոյն մահը վրայ հասնելով ամբողջ ծրագիրը տակն ու վրայ է անում։

Գէորգ Մանուկեանն իր մահից առաջ պատրաստում է և թողնում մի կտակ, որով հետևեալ հիմնարկութիւններին ևս մասն է հանում իր ճոխ հարստութիւնից, այսպէս,

Ռուփի
Երուսաղէմի Հայոց ս․ Յակովբայ վանքին 10,000
Կալկաթայի Հայոց Մարդասիր․ ճեմարանին 30,000
Մադրասի հայոց դպրոցին 30,000
Նոր–Ջուղայի Ամենափրկչեան ս․ վանքին 10,000
Ն․-Ջ․-ի ս․ Կատարինեան կուսանաց վանքին 5,000
Ս․ Էջմիածնի Մայր Աթոռին 25,000
---------------
ընդամենը՝
110,000 ռ․

Վերջին գումարի տոկոսները երջանկայիշատակ Գէորգ Դ․ կաթուղիկոսը յատկացնում է իր հիմնած Գէորգեան ճեմարանին։[1]

Աղա-Գէորգը անժառանգ լինելով, նրա մահից յետոյ հարստութիւնը հասնում է երկու քոյրերին՝ տ․ Մարիամին և օր․ Թագուհուն։ Սրանք ևս իրենց հանգ․ եղբօր բարի օրինակին հետևելով, ազգասիրական և բարեգործական առատաձեռնութեամբ առաջինն են լինում ամբողջ Ջաւայում։ Առանձին գութ և խնամք են տածում դէպի կարօտաւորները, սնանկներն ու պանդուխտները, որոնց համար իրենց տունը դարձնում են ուղղակի ապաստանարան։

ԹէպԷտև մանուկ հասակում էին թողել իրենց ծննդավայրը՝ Նոր-Ջուղան, սակայն այնքան զօրեղ և ջերմ է լինում նրանց սէրը դէպի իրենց հայրենիքը, որ Նոր–Ջուղայում այն ժամանակները պատահած ամեն մի դժբախ-

  1. «Արարատ» 1876 թ․ No 9։