Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 14 —

տութեան լուր խոր խոցում է նրանց սիրտը, մինչ այն աստիճան, որ նստում լալիս են անմխիթար։ Լսելով որ իրենց հայրենական տունն, ուր ծնուել ու սնուել են, ձախող հանգամանքների շնորհիւ ընկել է պարսիկների ձեռքը, շտապում են արժէքը փոխադրել, գնելու նոյն տունն և ընծայելու իրենց թաղի՝ Երևանի ս․ Սարգիո եկեղեցուն, Սակայն այս ցանկութիւնը մնում է միայն ցանկութիւն և նոյն տունը մինչև մեր օրերը մնում է օտարազգի ձեռքում։

Վերին աստիճանի կրօնասէր և բարեպաշտ լինելով 1854 թուին Բատաւիայում իրենց ծախքով կառուցանում են ս․ Յովհաննու եկեղեցին, ուր ամեն կիրակի և տօն օրերին մի առանձին ջերմեռանդութեամբ յաճախում են մասնակցելու Հայաստանեայց ս․ եկեղեցու ժամերգութեանն ու պատարագին, այն եկեղեցու, որի ամեն մի ծէսն ու կանոնը նուիրական են համարում և նրանց ճշտիւ կիրառութեանը խիստ բծախնդիր լինում։ Եւ որպէսզի սոյն եկեղեցին իրենցից յետոյ ևս շարունակէ իր գոյութիւնը և Ջաւայաբնակ Նոր—Ջուղայեցի հայերն մի ազգային տուն, մի հանգրուան ունենան, իրենց հոյակապ տանը նուիրաբերում են նոյն եկեղեցուն, որի եկամտովը մինչև մեր օրերը նախանձելի վիճակում պահպանուել է և պիտի պահպանուի Ջաւայի և շրջակայ կղզիների ցրուած հայերին մի հօտ դարձնող միակ հայկական հաստատութիւնը՝ Բատաւիայի ս․ Յովհաննու եկեղեցին։ Բացի սրանից, Նոր—Ջուղայի եկեղեցիներից շատերն ևս նորոգուել ու բարեզարդուել են դարձեալ այս երկու քոյրեերի նուիրատւութեամբ ու նպաստներով։

Դրամական մեծ զոհաբերութեամբ նպաստում են Ջաւայում հաստատուած «Հայկեան Միաբանութեանն», որի նպատակն էր Ջաւայում գտնւող պանդուխտ հայերին ընդ-