1867 թուին Հնդկաբնակ տ․ Ծաղիկ Յովսէփեանը (Ծաղիկ-խաթուն) Նոր-Ջուղայի ս․ Յովհաննու եկեղեցու սրահումն իր հանգ․ ամուսնու յիշատակին մի դպրոց է բաց անում «Գէորգ Յովսէփեան» անունով, որ հինգ տարի միայն տևելուց յետոյ 1872 թուին փակւում է։ Որովհետև բողոքական միսիօնարները Անգլիերէն լեզուի համար միանալով սոյն դպրոցի հետ, ձգտում են կամաց-կամաց տէր դառնալ և դպրոցը ծառայեցնել իրենց նպատակին։ Այս անախորժութիւնների դէմ բողոքներ են գրւում Հնդկաստան դպրոցի հիմնադրին, որ և նկատելով իր լումաների չարաչար գործադրութիւնը, դադարեցնում է դրամի առաքումը։
Բացի յիշեալ դպրոցներից, զանազան ժամանակներում, մասնաւոր քահանաների տներում ևս լինում են փոքրիկ խալիֆայական դպրոցներ, ուր ուսումնածարաւ երեխաները յաճախում են փոքր ի շատէ գրել-կարդալ և եկեղեցական փոխեր սովորելու: Սակայն խեղճ աշակերտները աւելի ծառայի պաշտօն են կատարում, քան դպրոցական աշակերտի։ Ամբողջ օրերով «վարպետի» համար են միալն աշխատում, այգին ջրում, խոտ հնձում, պտուղ հաւաքում և փողոցները ընկած վաճառում, տունը աւելում, կերակուր պատրաստում, երեխայ պահում ու քնեցնում, իրեր բաղանիք տանում և այլն։ Իսկ այս բոլորից յետոյ, հազիւ թէ գրագէտ կոչւելու չափ ուսումն ստանում։[1]
1880 թուին առաջնորդ Գրիգորիս արք-եպս․ Յովհաննիսեանի նախաձեռնութեամբ և Ամենափրկչեան ս․ վանքի
- ↑ Սոյն դպրոցների երևելիներն են Տէր-Մատթէոսենցն ու Տէր-Մարգարենցը: